Выпечка

Շոկոլադե բուլկիներ՝ նուրբ կրեմով

Փափուկ, բուրավետ և շատ համեղ շոկոլադե բուլկիներ՝ ներսում նուրբ շոկոլադե կրեմով։ Հիանալի են թեյի կամ սուրճի հետ մատուցելու համար։

Ruzan Voskanyan
Ruzan Voskanyan · 13 հունիսի, 2026 թ.
0.00.00 կարծիք · 0 պահել են
Նախապատրաստում3 ժ
Պատրաստում30 ր
Ընդամենը3 ժ 30 ր
Չափաբաժին15
ԲարդությունՄիջին
ԿալորիաՆշված չէ

Նկարագորությունը

Այս շոկոլադե բուլկիները ստացվում են շատ փափուկ, նուրբ և անչափ համեղ։ Խմորի մեջ օգտագործվում է կակաո և մեղր, ինչի շնորհիվ բուլկիները ունեն հաճելի բույր և գեղեցիկ շոկոլադե երանգ։ Ներսի նուրբ շոկոլադե կրեմը բուլկիներին տալիս է ավելի հարուստ համ և դարձնում դրանք հատկապես ախորժելի։ Կարելի է մատուցել ինչպես թեյի կամ սուրճի հետ, այնպես էլ որպես քաղցր հյուրասիրություն։

Բաղադրիչներ

15 չափաբաժին

Խմորի համար

Շոկոլադե կրեմի համար

Պատրաստման ընթացք

Բացել պատրաստման ռեժիմը
1

Քայլ 1

Ալյուրը, կակաոն, վանիլինը և խմորիչը լցնում ենք առանձին տարայի մեջ ու լավ խառնում։ Այնուհետև չոր խառնուրդը տեղափոխում ենք հարիչի կամ խմոր հունցող սարքի տարայի մեջ։ Ավելացնում ենք շաքարավազը, ձվերը և աղը, ապա խառնում, մինչև բաղադրիչները միավորվեն։

Քայլ 1
2

Քայլ 2

Ավելացնում ենք մեղրը և կաթը կամ ջուրը։ Խմորը հունցում ենք այնքան, մինչև այն լավ հավաքվի և դառնա միասեռ։ Վերջում ավելացնում ենք սենյակային ջերմաստիճանի փափկած կարագը և շարունակում հունցել, մինչև կարագը ամբողջությամբ միանա խմորին։

3

Քայլ 3

Պատրաստի խմորը տեղափոխում ենք մաքուր տարայի մեջ, ծածկում սննդային թաղանթով և թողնում սենյակային ջերմաստիճանում մոտ 2 ժամ, որպեսզի խմորը հանգստանա և բարձրանա։

Քայլ 3
4

Քայլ 4

Շոկոլադե կրեմի համար շաքարավազը, ալյուրը կամ օսլան և կակաոն խառնում ենք իրար։ Ավելացնում ենք կաթը, դնում թույլ կրակի վրա և անընդհատ խառնելով եփում, մինչև զանգվածը թանձրանա։ Այնուհետև ավելացնում ենք սև և կաթնային շոկոլադը, խառնում, մինչև շոկոլադը ամբողջությամբ հալվի։ Պատրաստի կրեմը տեղափոխում ենք ապակյա տարայի մեջ և թողնում սառչի։

Քայլ 4
5

Քայլ 5

Բարձրացած խմորը բաժանում ենք մոտ 15 հավասար գնդերի։ Յուրաքանչյուր գունդ պետք է լինի մոտ 100 գ։ Գնդերը շարում ենք սեղանի վրա կամ տապակի մեջ, ծածկում և թողնում սենյակային ջերմաստիճանում մոտ 40 րոպե, որպեսզի կրկին հանգստանան։ Ծածկելը պարտադիր է, որպեսզի խմորը չչորանա։

Քայլ 5
6

Քայլ 6

Ջեռոցը նախապես տաքացնում ենք 160°C։ Բուլկիները թխում ենք մոտ 25-30 րոպե։ Թխվելուց հետո թողնում ենք, որ ամբողջությամբ սառչեն։ Այդ ընթացքում սառած շոկոլադե կրեմը լավ խառնում ենք գդալով, որպեսզի կրկին դառնա հարթ և նուրբ։

7

Քայլ 7

Սառած բուլկիների մեջ փայտե գդալի ծայրով կամ նման հարմար գործիքով անցքեր ենք բացում և լցնում շոկոլադե կրեմով։ Վերջում բուլկիների վրա կարելի է շաղ տալ շաքարի փոշի և մատուցել։

Կարծիքներ

0.00.0(0)
Դեռ կարծիքներ չկան։ Եղեք առաջինը։

Նման բաղադրատոմսեր

FAQ

Можно ли приготовить շոկոլադե բուլկիներ՝ նուրբ կրեմով заранее?

Да. Большинство подготовительных шагов можно сделать заранее, а готовое блюдо хранить в холодильнике в закрытом контейнере.

Сколько времени занимает рецепт?

Общее время приготовления: 3 ч 30 мин. Подготовка занимает 3 ч, готовка — 30 мин.

Можно ли менять количество порций?

Да. На странице рецепта есть переключатель порций, который пересчитывает ингредиенты от базового количества.

Можно ли заказать это блюдо?

Сейчас этот рецепт доступен как пошаговая инструкция. Если автор включит заказы, на странице появится кнопка оформления.

Պատրաստել